ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի

ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող...
Tigran-Mukuchyan

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար մենք ստացել ենք համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որում տեղեկացվում է, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը իրենք տեղեկատվություն են ստացել միայն արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից: ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 729 է»,- նշեց Մուկուչյանը:

*

*