ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կունենա 72 ներկայացուցիչ

«Առաքելության կազմում լավ պատրաստված անդամներ են...»
qveatup-yntrutyunner

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ երկրների 72 ներկայացուցիչ: Այս մասին նոյեմբերի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Առաքելության նպատակը մեկն է՝ որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, օրենքներին համապատասխան, և մենք ամեն ինչով կնպաստենք ազատ ու ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Ներգրավված է լինելու շուրջ 72 դիտորդ, անցած տարի նրանց թիվը 76-ն էր, ինչն ամբողջովին բավարարեց Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Սլոբոդան:

Շտաբի ղեկավարի խոսքով` առաքելության կազմում լավ պատրաստված անդամներ են:

«Ներկայացուցիչների կազմում պատգամավորներ են, ընտրական հանձնաժողովների անդամներ: Այս պահի դրությամբ՝ իրենց մասնակցությունը հաստատել են Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, նյութեր ենք սպասում Ուզբեկստանից, Մոլդովայի Հանրապետությունից նույնպես ներկայացուցիչներ կլինեն»,- նշեց Եվգենի Սլոբոդան:

*

*