ԱԺ նիստը չկայացավ. քվորում չկար

Եթե 3 ժամվա ընթացքում գրանցվածների թիվը չդառնա 66, եւ քվորում չապահովվի, նիստը չի կայանա:
aj-monitoring-patgamavor

Ազգային ժողովն այսօր պետք է անցկացներ ընթացիկ խորհրդարանի վերջին քառօրյա նիստերը, բայց դահլիճում քվորում չլինելու պատճառով քառօրյան չի մեկնարկել: Ժամը 12անց 5 րոպեի դրությամբ գրանցվել է ընդամենը 23 պատգամավոր:

Եթե 3 ժամվա ընթացքում գրանցվածների թիվը չդառնա 66, եւ քվորում չապահովվի, նիստը չի կայանա:

Պատգամավորների բացակայության պատճառը պարզ է. ապրիլի 2-ին ընդառաջ՝ նրանք զբաղված են նախընտրական քարոզարշավով:

*

*