ԱԺ-ն ամբողջական ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ

Օրենքներն ընդունվեցին սեպտեմբերի 11-ի նիստում:

ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքներ:

89 կողմ ձայներով ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 89 կողմ ձայներով, դեմ, ձեռնապահ չկար:

Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը նույնպես ընդունվեցին 89 կողմ ձայներով:

*

*