ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ

ԱԺ քառօրյան շարունակվում է
aj-qvearkutyun

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 86 պատգամավոր, 2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 94 կողմ։

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 96 կողմ։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ քվեարկությամբ։

*

*