Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը (ՈւՂԻՂ)

Օրվա վերջում ԱԺ պատգամավորների հարցերին կպատասխանեն կառավարության ներկայացուցիչները:

Ազգային ժողովում շարունակում են յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:

Օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները:

Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եզրափակիչ ելույթը:

Օրվա վերջին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին կպատասխանեն կառավարության ներկայացուցիչները:

*

*