«Ում ինչ ասում ես, ասում է` ես կապ չունեմ ու Ձեր նկարն է ցույց տալիս». Էդմոն Մարուքյան

...ունենք «ֆեյք» պաշտոնյաներ, «ֆեյք» մարդիկ, «ֆեյք» մարմիններ
edmon-maruqyan33 (1)

Խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը, ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ ինքը քննադատել է այս բարեփոխումները, բայց պարզվում է` այն մեկ դրական կողմ ունի, առաջին անգամ վեց տարվա մեջ ինքը, որպես ԱԺ պատգամավոր, այստեղ Սերժ Սարգսյանին կարող է հարցեր տալ, ելույթներ ունենալ:

Նա հայտարարեց, որ «ունենք «ֆեյք» պաշտոնյաներ, «ֆեյք» մարդիկ, «ֆեյք» մարմիններ, որոնք այս երկրի հետ ոչ մի կապ չունեն, և հիմա իրենք կարող են թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա իրականում, ինչ տեղի է ունենում: Այնպիսի քաղաքական համակարգ է, որ ում ինչ ասում ես, ասում է` ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս»,-ասաց նա նշելով, որ զարմանում է, թե կառավարման այս համակարգում այդ մարդկանց որտեղի՞ց է գտնում:

Էդմոն Մարուքյանը խոսեց նաեւ այն մասին, որ տնտեսական աճ է ներկայացվում, մինչդեռ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհն արդեն 10 տարի չի վերջացել: «Վարկը չկա, տները կան, փողերը կան, սաղ հարուստ են ու երջանիկ, բայց ճանապարհը չկա, չի կարելի այստեղ թվերից խոսել»,-ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչու այդ ճանապարհի կառուցումը սկսվեց ամենաբարեկարգ հատվածից։

Նա անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ «ամենաթարմ վարչապետից ամենագեղեցիկին», ով անընդհատ շեշտում էր, որ ինքը պատրաստ է ու կարող է վարչապետ աշխատել, բայց այնպես ստացվեց, որ ինքն է համոզում Սերժ Սարգսյանին, որ վերջինս վարչապետ դառնա։

«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, և վստահ եմ, որ ժամեր անց Դուք կընտրվեք վարչապետ` Ձեր ձևավորած Սահմանադրությամբ: Այս սահմանադրությամբ ոստիկանապետը ուղղակի ձեզ է ենթարկվում. մեկի քթից արյուն եկավ՝ Ձեզ են մեղադրելու, Ձեր  թիվ մեկ խնդիրն է ՝ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք իրական աշխարհից ենք, ուրիշ աշխարհից չենք»,-ասաց նա:

*

*