Ազգային ժողովի նիստը սկսվեց «դեմ»-երով

«Ելք» եվ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները մտահոգված էին
nikol-pashinyan-04102017

Ազգային ժողովի նիստը սկսվեց «դեմ» քվաերկություններով: Պատգամավորների մեծ մասը մերժեց ընդդիմադիրների տնտեսական եվ իրավական ուղղվածության մի քանի նախագծերին: Դրանք Ազգային ժողովի օրակարգում ընգրկվել էին Կառավարության բացասական եզրակացությամբ: Սա մտահոգեց «Ելք» եվ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներին: Մինչ այդ նրանք կոչ էին անում կողմ քվեարկել իրենց նախաձեռնություններին՝ գոնե բովանդակային քննարկման առարկա դարձնելու համար:

Մերժվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախախագծերը։

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները: «Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելք ու մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»։

Հարակից զեկուցող, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն ի պատասխան նշեց, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, երբ քրեակատարողական հիմնարկների ղեկավարներն ընդհանրապես արգելում են պատգամավորների մուտքը քրեակատարողական հիմնարկի տարածք միայն նրա համար, որ այնտեղ պահվում են մի քանի կալանավորներ կամ դատապարտյալներ, որոնց նկատմամբ քննիչը տեսակցությունները սահմանափակելու որոշում ունի: Մախմուդյանն ընդգծեց, որ այդ խնդիրը լուծելու համար կարելի է տեսակցությունների սահմանափակում ունեցող անձանց տեղափոխել մի առանձին խուց և պատգամավորին թույլ տալ անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկի տարածք:

 

Պատրաստեց՝

Իզաբելլա Հովհաննիսյանը

*

*