ԱԺ նիստը չկայացավ

Եթե 3 ժամվա ընթացքում՝ մինչեւ 15.00-ն, դահլիճում 66 պատգամավոր չգրանցվի, քառօրյան չի կայանա:
aj-monitoring-patgamavor

 

«Բարեւ ձեզ, հարգելի պարտաճանաչ պատգամավորներ»,-այսպես է Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ողջունել նիստերի դահլիճում ներկա 16 պատգամավորներին: Դեռեւս լիազորությունները չավարտած 5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյան ժամը 12-ին չի սկսվել՝ քվորում չլինելու պատճառով: Եթե 3 ժամվա ընթացքում՝ մինչեւ 15.00-ն, դահլիճում 66 պատգամավոր չգրանցվի, քառօրյան չի կայանա:

Ի դեպ, դահլիճում հիմնականում ներկա են եղել ապրիլի 2-ի ընտրություններում պարտված կամ դրանց չմասնակցած պատգամավորները՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ խմբակցություններից:

*

*