Այսօրվա Աժ նիստը համարվում է չկայացած. Արա Բաբլոյան

«4 ժամն անցել է, անհրաժեշտ քվորում չկա․․․»
babloyan-ara

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չկայացած հայտարարեց մայիսի 2-ի նիստը: ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտ քանակով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած: Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 33 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:

ԱԺ քառօրյա նիստը չէր մեկնարկել նաև առավոտյան, քանի որ ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 29 պատգամավոր: ԱԺ նախագահը հայտարարել էր, որ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` 4 ժամվա ընթացքում պատգամավորների գրանցումը շարունակվելու է, իսկ եթե այդ ընթացքում անհրաժեշտ քանակով ձայներ չապահովվեն, նիստը կհամարվի չկայացած:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում և չի մասնակցելու քառօրյա նիստերի աշխատանքներին:

*

*