Ապրիլի 8-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Նիստի օրակարգում ընդգրկվելու են...
byuje-2019-aj

Կառավարության որոշմամբ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

*

*