ԱԺ-ում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ՈւՂԻՂ)

ԱԺ օրակարգում դեռևս մեկ տասնյակին հասնող նախագծեր կան, որոնց քննարկումը, հավանաբար, կշարունակվի հավելյալ նիստ գումարելու որոշում կայացնելով։

ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Բացի այս նախագիծը, ԱԺ օրակարգում դեռևս մեկ տասնյակին հասնող նախագծեր կան, որոնց քննարկումը, հավանաբար, կշարունակվի հավելյալ նիստ գումարելու որոշում կայացնելով։

Խորհրդարանի քննարկման կներկայացվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

*

*