ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը․ օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը (ՈՒՂԻՂ)

ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց:

Մեկնարկել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը: ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Քննարկելու են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը․ Նախագահ Արմեն Սարգսյանն այս անգամ առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Խորհրդարանի քննարկման կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամների ընտրությանը հարցը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամների ընտրության հարցը:

 

 

*

*