Խորհրդարանում նախագահական ընտրություններ են

Քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 10:30-11:30:
armen-sargsyan1

Այսօր Ազգային Ժողովը կընտրի ՀՀ 4-րդ նախագահին։ Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 10:30-11:30:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում քննարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, մինչ այդ նա հանդես էր եկել ծավալուն ելույթով։

Մարտի 2-ի նիստում կկայանա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

*

*