ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի մասին նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանը հավանության էր արժանացրել
aj-12.12.2019

Խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին, որով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել վարչապետին Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ղեկավարների նշանակել համակարգից դուրս այն անձանց շրջանակից, որոնք բավարարում են պատգամավորին ներկայացվող պահանջներին:

Հիշեցնենք, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանը հավանության էր արժանացրել, բայց հետ էր վերադարձվել առաջարկություններով լրամշակման փուլ:

«Լուսավոր Հայաստանն» այդ ընթացքում առաջարկել էր իրավունք վերապահել խորհրդարանական խմբակցություններին Ազգային ժողով հրավիրել ուժային եւ վարչապետին առընթեր կառույցների ղեկավարներին այն պայմանով, որ նրանց ներկայանալը պարտադիր լինի:

Խորհրդարանական մեծամասնությունն այժմ մտափոխվել է, եւ առաջարկվող կարգավորումներում սահմանադրության հետ անհամապատասխաննություններ են նկատում, բացի այդ՝ խմբակցություններին նման իրավասություն վերապահելու մեջ ռիսկեր են տեսնում:

 

 

*

*