Հայտնի են 3 քաղաքական ուժերի Աժ խմբակցությունների ղեկավարների անունները

ՀՀԿ խմբակցության ղեկավարի անունը հայտնի կդառնա այսօր երեկոյան:
aj

Արդեն հայտնի են Աժ-ում 3 խմբակցությունները ղեկավարների անունները:

ՀՅԴ կուսակցության խմբակցությունը կգլխավորի ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի անունը հայտնի կդառնա այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստից հետո:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առավել հավանական է համարվում խմբակցության գործող ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը։

 

*

*