Հայտնի է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման օրը

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը...
aj-nakhagah-pokhnakhagahner

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը փետրվարի 12-ին կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովի նիստ հրավիրելու մասին:

Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և ուղարկել խորհրդարանի քննարկմանը:

*

*