ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը

Կողմ քվեարկեց 77, դեմ` 2, ձեռնպահ` 9 պատգամավոր:
Aj-artahert-nist

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 77, դեմ` 2, ձեռնպահ` 9 պատգամավոր:

Սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր օրինագիծը, որն առաջարկում է  Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝  Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել Քաղաքաշինության նախարարությունը:

*

*