ԱԺ-ն 85 կողմ ձայնով հավանության արժանացրեց կառավարության նոր ծրագիրը

Կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները: ԲՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, իսկ ՀԱԿ-ը՝ դեմ:
aj

Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ ձայներով Կարեն Կարապետյանի ներկայացրած տնտեսական փաստաթուղթն ընդունվեց:

Կողմ քվեարկեցին «Հանրապետական» եւ ՀՅԴ խմբակցությունները: ԲՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»՝ դեմ:

*

*