Հայտնի է ՀՀԿ-ի կարգախոսը

Էդուարդ Շարմազանովը մանրամասնել է, որ Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգությունը․․․
sharmazanov

«Անվտանգություն եւ առաջընթաց»: Ահա թե ինչ կարգախոսով հանդես կգա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն՝ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին: Այս մասին հայտնել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա մանրամասնել է, որ «Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգությունը, եւ իրենք՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանեն ու զարգացնեն ազգային անվտանգությունը»:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար հաջորդ կարեւոր խնդիրը տնտեսական առաջընթացն է, եւ իրենք կներկայացնեն ուղիներ, որոնք թույլ կտան առաջընթաց ապահովել տնտեսության բոլոր բնագավառներում: Նա ընդգծել է, որ կուսակցության նախընտրական ծրագիրը մանրամասն քննարկվել է եւ արդեն պատրաստ է:

*

*