Կառավարությունում գաղտնի կարգադրությամբ աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի կատարվել․ Փաշինյան

ԱԺ-ում հարցուպատասխան էր

Ինչո՞ւ է կառավարությունը բարձրացրել նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը՝ շրջանցելով պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքն ու խորհրդարան չներկայացնելով այդ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու նախագիծ․ վարչապետից կառավարության հետ հարցուպատասխանին պարզաբանում խնդրեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Առանց խորհրդարանի իմացության ոչինչ էլ չեն արել, հակադարձեց Փաշինյանը` պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ինքն է մի քանի անգամ հայտարարել, որ պետական համակարգում պարգեւավճարներն անհրաժեշտություն են, ու հենց բյուջեում են նախատեսել, որ բոլոր գերատեսչություններում աշխատավարձերի 30%-ի չափով պարգեւատրման ֆոնդ ստեղծվի, որն ինչ համամասնությամբ նպատակահարմար գտնի կառավարությունը` կծախսի: Վարչապետի խոսքով` բյուջեն հաստատելով, նաեւ այս որոշմանն է խորհրդարանը հավանություն տվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*