Ընտրվել են ԱԺ հանձնաժողովների փոխնախագահներ

...Հովհաննես Իգիթյանը, Սերգեյ Բագրատյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած առաջին նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ 

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։         

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։

*

*