ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գրպանահատության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրինագծերը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց․․․
kendani-grpanahat

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխել: ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում մեկ այլ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների ներկայությամբ, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

*

*