ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

ԱԺ նիստում ընդունվեց 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում ընդունվեց 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:

*

*