ԱԺ-ն միաձայն ընդունեց Չինաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու մասին օրենքը

ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը
china-xian-wall-tower-night-2

Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություններից նիստին ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին դեկտեմբերի 9-ին քննարկված այն նախագծին, որով չեղարկվում է վիզային ռեժիմը Չինաստանի հետ։ Արդյունքում` վավերացվեց այդ մասին ստորագրված համաձայնագիրը։

Դրանով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։

Նույնպիսի միաձայն քվեարկությամբ ընդունվեց նաև «ԵԱՏՄ և Վիետնամի միջև մաքսային տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» համաձայնագրի վավերացման որոշումը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները