Արմեն Ռուստամյան. «Քանի դեռ իրավիճակը վերահսկում ենք, խաղաղապահների կարիքը չկա»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտության հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ քանի դեռ իրավիճակը վերահսկում ենք, դրա կարիքը չկա:

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է՝ առաջարկություն լինի՝ կքննարկենք:

Իսկ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը խաղաղապահների անհրաժեշտություն տեսնում է. ասել է՝ դա կարող է դառնալ երաշխիք, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել խաղաղապահ ուժերի առկայությանը:

«Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան»,- ասել է Սերժ Սարգսյանը:

*

*