ԱԺ-ն Աննա Մարգարյանին չընտրեց ԲԴԽ անդամի պաշտոնում

Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ընտրության արդյունքները
aj

Ազգային ժողովում այսօր գումարված արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները մասնակցեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝ փակ գաղտնի քվեարկությանը։

Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ընտրության արդյունքները, ըստ որոնց, Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ․ նրան կողմ էր քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր։

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Աննա Մարգարյանը:

*

*