ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկեց

Քառօրյայի օրակարգում 57 հարց է, նստաշրջանի օրակարգում ՝ 69:

Մեկնարկել է Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանը։ Քառօրյայի օրակարգում 57 հարց է, նստաշրջանի օրակարգում ՝ 69: Ընդդիմադիր խմբակցությունները սակայն դժգոհում են. օրակարգում ներառված չեն իրենց ներկայացրած  մի շարք նախագծերը:  Ի դեպ այս  նստաշրջանը մեկնարկեց առանց մանդատից հրաժարված իմքայլական պատգամավոր Էդգար Առաքելյանի:

«Լուսավոր Հայաստանից» հրաժարված Արման Բաբաջանյանը  դեռ չի որոշել` մանդատից եւս հրաժարվում է,  թե ոչ. մեկնաբանություններ եւս չի տալիս: Խորհրդարանի միջանցքներում էլ քննարկման գլխավոր թեման շարունակում է մնալ Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*