ԱԺ արտահերթ նիստը ընդմիջվեց

Ընդդիմադիր պատգամավորները դեմ էին սահմանված ժամանակին:
aj-qvorum

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է: Խորհրդարան են բերվել կառավարության առաջարկած նախագծերը: Դրանց թվում են «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ միայն «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» նախագծի համար կսահմանվի 4 ժամ, մյուսների համար՝ ավելի քիչ:

Ընդդիմադիր պատգամավորները դեմ էին սահմանված ժամանակին: «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարեւոր նախագծերի քննարկման համար առնվազն 5 ժամ է պետք: Նրա առաջարկին միացավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ մեկ ժամ ավելացնելը չէր խանգարի, քանի որ լուրջ նախագծեր են քննարկվելու: Արա Բաբլոյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց հարցը կառավարության հետ քննարկելու համար:

*

*