Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Այդ մասին հայտարարեց Արա Բաբլոյանը:
aj-noryntir

Ազգային ժողովը հուլիսի 6-ին արտահերթ նիստ կգումարի: Խորհրդարանի հերթական նիստի ավարտին, որի ընթացքում քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագիրը, այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հուլիսի 6-ին պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»,- ասաց Բաբլոյանը:

Նա հայտնեց, որ արտահերթ նիստի օրակարգում կլինի ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Մինչ լիագումար նիստը ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը կքննարկվի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: Քննարկումները սկսվելու են հունիսի 26-ին:

*

*