ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը (ՈՒՂԻՂ)

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 17 օրենսդրական նախաձեռնություն
aj 12122017 artahert

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մի մասը խորհրդարանը կքննարկի և կքվեարկի երկրորդ ընթերցմամբ:

Արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված  է նոր Դատական օրենսգիրքն ընդունելու մասին հարցը, որը կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները