Կառավարությունը մարզպետներ նշանակեց

Մեկ այլ որոշմամբ՝ ԱԺ-ին առաջարկվեց գումարել արտահերթ նիստ

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Սյունիքի մարզպետ նշանակվեց Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գեւորգյանը,  Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթեւոսյանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ազգային ժողովի նախա­գահին առաջարկվեց 2018 թվա­կա­նի հոկտեմբերի  22-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ:

Օրակարգում կընդգրկվեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

*

*