Արմենուհի Կյուրեղյան. Այս համակարգը  մեծ հաշվով չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից

Հրայր Թովմասյան. «Ես համաձայն չեմ»:
armenuhi-kyureghyan

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց-դիտարկում ուղղեց պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանին՝ մասնավորապես նշելով.  «Սահմանադրությամբ ամրագրվել է, որ Հայաստանում համապետական ընտրություններն իրականացվելու են համամասնական ընտրակարգով, սակայն Ընտրական օրենսգրքով այնպիսի համակարգի հիմք դրվեց, որը մեծ հաշվով չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից»:

«Ես համաձայն չեմ, որ մեր ընտրական նոր համակարգը չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից: Այս դահլիճում նստած են պատգամավորներ, ովքեր ավելի քիչ ձայներ են հավաքել, քան այլ թեկնածուներ, ովքեր խորհրդարան չեն անցել: Մեծամասնականի պարագայում խորհրդարան կանցնեին այն թեկնածուները, ովքեր ամենաշատ ձայներն էին հավաքել: Պարզապես կա բաց և փակ ցուցակների խնդիր: Ես կարող եմ ձեզ ներկայացնել թվեր, թե քանի երկիր է կիրառում համամասնական ընտրակարգը, դրանցից քանիսն են կիրառում բաց ցուցակները, քանիսն են փակ ցուցակները կիրառում: Մեր համակարգը բաց և փակ ցուցակների համադրություն է»,- պատասխանեց Հ. Թովմասյանը:

*

*