Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին...»
aj-shenq-2

Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծերի ընդունումից հետո:

«Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»,- ասաց ԱԺ նախագահը:

*

*