ԱԺ-ն մերժեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւս մերժել է նախագիծը:

Ընդամենը 12 կողմ ձայնով Ազգային ժողովն այսօր մերժել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ:

Կողմ են քվեարկել ՀՅԴ խմբակցությունը, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցությունների որոշ պատգամավորներ: Վահրամ Բաղդասարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Լեւոն Զուրաբյանը հայտարարել են, որ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցի:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւս մերժել է նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու կառավարության ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել են, որ նախագծի ընդունմանը կողմ է համայն հայությունը, սակայն այսօր ընդունելու համար պահը հարմար չէ:

Նախագիծը հեղինակել են Հրանտ Բագրատյանը՝ ՀԱԿ-ից եւ Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգությունից»:

*

*