ԱԺ եւս 14 պատգամավոր պաշտպանում է արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը

Այդ թվում՝ Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը...
aj-02-10

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:

Հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը՝ ստորեւ.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

ԱԺ պատգամավորներ՝ Աշոտ Արսենյան, Ալիկ Սարգսյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Տաճատ Վարդապետյան, Հակոբ Գառնիկի Հակոբյան, Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Հարություն Կարապողոսյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան, Արայիկ Գրիգորյան, Իշխան Զաքարյան։

Ավելի ուշ հայտարարությանը միացել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ևս 2 պատգամավոր՝ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը:

*

*