Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր
ain-naxarar-rustomyan-amn-despan-mils22 (1)

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի՝ մասնավորապես հրշեջ կայանների, վայրի բնության հրդեհների դեմ պայքարի կարողությունների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման ուղղությամբ:

ԱԻ նախարարն անդրադարձավ նաև ավելի վաղ ամերիկյան «Բարոն Սըրվիսիզ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներին և նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ձևավորելու և մասնագիտական քննարկումներ անցկացնելու համար: Ընկերությունն իր հաճախորդներին է տրամադրում եղանակային տեղեկատվություն:

 

*

*