Նալբանդյանը Բեռլինում կհանդիպի Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։
Edvard-Nalbandyan (1)

Նոյեմբերի 3-ից 4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։

*

*