Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իսրայել

Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով...
agn shenq

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։

Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

*

*