Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Քայլեր է ձեռնարկվում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով
agn

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության անդամների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յուրի Խաչատուրովը նշել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում նախատեսված առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

*

*