«2018-ը կգա` կխոսենք». Աղվան Վարդանյան

Աշխարհը պտտվում է, և ոչինչ պետք չէ բացառել...
axvan-vardanyan

«Մամուլը շատ բան կարող է գրել, նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով մամուլում օրերս հրապարակված լուրին, ըստ որի` Ա. Վարդանյանը հավակնում է փոխվարչապետի պաշտոնին:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը հավելեց, որ տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ինքը դառնալու է ՀՀ նախագահ, ոստիկանապետ: «Բայց ես ձեզ երաշխավորում եմ` աշխարհը պտտվում է, և ոչինչ պետք չէ բացառել: Այն, ինչ գրել է մամուլը, բացարձակապես լուրջ չեմ համարում և չեմ ուզում անդրադառնալ»,- ասաց նա` հավելելով. «2018-ը կգա` կխոսենք»:

*

*