Ադրբեջանական «նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք»

Նման գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։
arcrun-hovhannisyan-sahman-iravichak

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։

Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը, ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»,-  գրել է Հովհաննիսյանը:

*

*