ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն
arcaxi-pn2 (1)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների  տարածած տեղեկությունը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ընդունեք որպես ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ»:

 

*

*