Ադրբեջանում զորավարժությունը Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում ճնշման փորձ է հանդիսանում. Արծրուն Հովհաննիսյան

Նա նշել է, որ դրանց հետ կապված ոչ մի ծանուցում չի եղել:
arcrun-hovhannisyan

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված է ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտի 11-15-ը անցկացվող զորավարժություններին և նշելով, որ դրանց հետ կապված ոչ մի ծանուցում չի եղել:

«Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին»,- գրառման մեջ մասնավորապես նշում է Հովհաննիսյանը:

*

*