Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերը ձախողվել են

Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը․․․
eahk-khv

Հայաստանի պատվիրակությունը հաղթանակ է գրանցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում:

Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունել է մի ամբողջ պարբերություն, որով ողջունել է Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր:

Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները ջանքեր են գործադրել թույլ չտալու այս պարբերության ընդունումը, սակայն նրանց փորձերը ձախողվել են: Բացի այդ, հայաստանյան պատվիրակությանը հաջողվել է վիժեցնել Ադրբեջանի պատվիրակության հակահայկական դրույթները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում:

*

*