Ադրբեջանի հետեւում չկա պատմական ճշմարտություն, ուստի նա չձեւավորեց դիվանագիտական կարգավորում

Ըստ ադրբեջանցիների՝ հայերը Կովկասում բնիկ ժողովուրդ չեն, քանի որ միշտ ավելի քիչ են եղել թվաքանակով․ Տարասովը սա համարում է ծիծաղելի և աբսուրդային:

Ադրբեջանը հերթական հակահայկական հիստերիայի մեջ է: Այս անգամ առիթն օրերս Ռուսաստանում կայանալիք արեւլեագիտական դրամագիտություն միջազգային գիտաժողովն է, որտեղ լինելու է զեկուցում `1747 -1827 թթ Արևելյան Հայաստանի` Էրեվանի, Նախչվանի, Լեռնային Ղարբաղի ու Գյանջայի խանությունների մետաղադրամների շրջանառությունը թեմայով: Ադրբեջանցիներին զայրացրել է այն, որ նշված տարածքները ներկայացված են որպես Արևելյան Հայաստանի տարածքներ, իսկ մետաղադրամներն էլ` հայկական:

«Նրանք բողոքով դիմել են Էրմիտաժի տնօրենին և համարում են, որ Արևմտյան Հայաստանը ընդհանրապես գոյություն չի ունեցել և այն բոլոր խանությունները, որոնք եղել են Անդրկովկասի տարածքում, դրանք ադրբեջանական են: Սա նրանց ավանդական տեսակետն է որը երբեէ չի ստացել ու չի էլ ստանա ոչ միայն այդ տարածաշրջանի մասնագետների ու պրոֆեսիոնալ պատմաբանների, այլև Էրմիտաժի՝ այդ հեղինակավոր միջազգային գիտական կենտրոնի հավանությունը, քանի որ դա միայն իրենց վարկածն է, որը ոչ այլ ինչ է, քան պատմական կեղծարարություն»,- ներկայացնում է քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստանիսլավ Տարասովը:

Դիմելով ռուս գործընկերներին՝ ադրբեջանցիները նշել են, որ հարկավոր է իմանալ տարրական բաներ, մասնավորապես նկարագրել են ռուսական արշավները Անդրկովկաս, որտեղ, ըստ նրանց, ռուսները գրավել են ինքնուրույն գործող ադրբեջանական խանությունները: Սա բացարձակ սուտ է, ասում է Ստանիսլավ Տարասովը, քանի որ իրականում 1747 -1827 ընթացքում Անդրկովկասի խանությունների հետ կնքված պատմությանը հայտնի Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը արդեն իսկ ապացուցուոմ են, որ ռուսները գործ են ունեցել ոչ թե ադրբեջանական, այլ պարսկական կողմի հետ:

«Այս առումով նման աբսուրդի հասնող վերլուծությունը բացատրվում է նրանով, որ ադրբեջանը յուրացրել է իրանական պատմությունը և ես սպասում եմ, որ շուտով Իրանը դուրս գալով միջազգային մեկուսացումից, կհայտատարի իր իրավունքների մասին»,-  ասում է Ստանիսլավ Տարասովը։

Ըստ ադրբեջանցիների՝ հայերը Կովկասում բնիկ ժողովուրդ չեն, քանի որ միշտ ավելի քիչ են եղել թվաքանակով․ Տարասովը սա համարում է ծիծաղելի և աբսուրդային:

Այսօր ադրբեջանի արտաքին քաղաքականության մասն է ծրագրավորված դիվանագիտությունը, նրանք փորձում են պատմական անցյալը ձևախեղելով կառուցել ապագա: Ըստ Տարասովի՝ ադրբեջանցիները երևի թե լավ չգիտեն կամ չեն ուզում իմանալ իրենց պատմական անցյալի մասին ճշմարտությունը, նրանց, այսպես ասած, պատմական սխալ ախտորոշման հետևանքով էլ միջազգային հանրությունը չի ընդունում նրանց հնչեցրած տեսակետները: Ադրբեջանական հակահայ հիստերիան Տարասովը մեկնաբանում է նաև Ղարաբաղյան հակամարտության գործում ունեցած դիվանագիտական ու քաղաքական պարտությամբ:

«Նրանք պարտվեցին Ղարաբաղյան խնդրի կարգավորման և քաղաքական և դիվանագիտական ասպեկտով՝ անգամ Ապրիլյան կռվի ժամանակ, երբ ադրբեջանցիները իրենց հայտարարեցին հաղթող, անգամ եթե այդպես է, նրանք չկարողացան ստեղծել ոչ դիվանագիտական, ոչ էլ քաղաքական կապ։ Սակայն Հայաստանը, երբ հաղթեց 1994 թվականին, դա դե ֆակտո տեսանելի հաղթանակ էր, ու դա արդյունք է՝ դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ, միևնույն է, դա արդյունք է։ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմում հայտատարեց մի քանի աննշան բարձունքների գրավվման մասին, սակայն, միևնույն է, չձևավորվեց քաղաքական ու դիվանագիտական կարգավորում, իսկ դրա պատճառը այն է որ, նրանց հետևում չկա պատմական ճշմարտություն և միջազգային դիվանագիտությունն ու հանրությունը չի կիսում նրանց տեսակետը»,- բացատրում է քաղաքագետը:

Նա համարում է, որ կովկասյան տարածաշրջանը բարդ ու եռուն իրադարձությունների խառնարան է, որտեղ հնարավոր են տարբեր զարգացումներ, ուստի պատմաբանները, մանավանդ ադրբեջանական, պարտավոր են գրագետ ու մանրակրկիտ ուսումնասիրել պատմական իրավիճակը, չընտրել պատմությունից այն հատվածները միայն, որոնք բխում են սեփական շահերից:

«Պատմաբանները պետք է կրեն պատասխանատվություն, նրանք բժիշկների նման պետք է գրագետ ախտորոշեն պատմական իրավիճակը, չընտրեն պատմությունից փաստեր, որոնք միայն իրենց են դուր գալիս և ծառայում են իրենց շահերին։ Խոսքս վերաբերվում է մանավանդ ադրբեջանական պամաբաններին, հարկավոր է ներկայացնել գրագետ պատմական քաղաքական դիրքորոշում և նոր միայն լծվել լուրջ խնդիրների լուծմանը»,- խոսքը եզրափակում է քաղաքագետ Տարասովը։

*

*