Համանախագահները ֆիքսել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները։
tigran-balayan-agn-lxh-sahman-iravichak

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Համանախագահները ֆիքսել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել` խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները»,- նշեց նա:

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահների անունից հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց: Համանախագահների հայտարարության մեջ հուլիսի 4-ի հրադադարի ռեժիմի խախտումը համարվում է սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:

*

*