Քոչարյան. «Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի դեպքում ԼՂ-ի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»

Նա մեկնաբանել է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին հավանություն տալու վերաբերյալ լուրերը:
shavarsh-qocharyan

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանել է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին հավանություն տալու վերաբերյալ տարածված լուրերը:

Հարց. Պարոն Քոչարյան, արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Պատասխան. Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը:  Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:

Մեկ Մեկնաբանություն
  • Քոչարյան. «Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի դեպքում ԼՂ-ի ճանաչման հարցը կմտնի օրակարգ» — Armenian National Committee of America
    4 мая 2016 at 00:02

    […] […]

  • *

    *