10:06 - 12.07.2018
666 Դիտում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը քիչ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Մինչ կենտրոնակայան մուտք գործելը՝ նա պատասխանեց լրագրողի հարցին՝ նշելով, որ Հայաստանի նոր կառավարության առջև ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է: Նա նշեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ կառուցողական քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ:
«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը: