Ադրբեջանին պետք է վերադարձնել կառուցողական դաշտ. Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանը շարունակում է շարժվել իրեն բնորոշ քաղաքականությամբ...»
Nalbandyan

Միգուցե Ադրբեջանը ի զորու չէ իսկապես վերադառնալ կառուցողական դաշտ եւ նրան պետք է վերադարձնել:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչի մասին է Ալիեւը խոսում, երբ ասում է, որ նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները նոր, ավելի ակտիվ փուլ են մտնում՝ հիմնված  եռանախագահների կրեատիվ գաղափարների վրա:

«Բաքուն ասում էր, որ պետք է բովանդակային, ըստ էության կամ տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև հիմա այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական. այդ դեպքում ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումների մասնակցում, եթե դրանք անբովանդակ էին և անտրամաբանական: Հիմա «հաջողությամբ» ավարտելով այդ բովանդակային եւ տրամաբանական բանակցությունների փուլը՝ անցան մի նոր փուլի, երբ իբրև թե պետք է հիմնված լինի եռանախագահների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների վրա: Ի՞նչ կրեատիվության մասին է  խոսքը, գուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի ոչ այնքան առողջ երևակայությունից, եւ այդ կրեատիվությունը գնաց, հասավ նրան, որ ասում են, թե մեր 2800-ամյա մայրաքաղաքը կամ Հայաստանի այլ շրջանները Ադրբեջանի պատմական տարածքն  են. կամ այն կրեատիվությունը, որով նրանք մշտապես սպառնում են ուժ կիրառել, այսինքն՝ գուցե նրանք այսպիսի նոր հնարք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում համանախագահների առաջարկներից, այդ իսկ երկրների նախագահների կողմից արված հինգ սկզբունքներից, առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն»,-ասել է նա:

*

*